Քամի

Իմ մասին էր չէ՞

Օրը սառն է։ Մոտ մեկ ու կես ժամ վարում ենք մեքենան, կանգ առնում, թվում է ազատ ենք անել ինչ ուզում ենք, բայց հեռվից hi գոռացող կինը հիշեցնում է՝ եվրոպայում գրեթե չկան անվճար ավտոկայանատեղիներ։ Հասնում ենք ամրոց, սպասում մինչև մուտքի մեր հերթը գա։ Դռները բացվում են։ Շուրջն ամեն բան սիրուն է, բայց գեղեցկացնողը կենդանիների խրտվիլակներն են՝ եղնիկներ, ցուլեր, վագր, հազվադեպ հանդիպող թրչուններ․․․։ Այդ պահին հասկանում եմ՝ ինչու ժամանակակից Եվրոպան չի ընդունում եղնիկների որսը, ու ինչու նույնիս արագընթաց մայրուղիներին կտեսնես «եղնիկներ կան» զգուշացնող նշանը և նույնիսկ 120 արագությամբ վարելիս պետք է ուշադիր լինես դրանց։ Անցնում ենք սրահներով ու մատնաչափ բաժակները հիշեցնում են միջնադարյան եվրոպայում թեյի թանկարժեքության մասին։ Միտք է անցնում գլխովս՝ էստեղ այնքան քիչ են տաքացրել մարմինը, որ հոգին էլ է սառել, իսկ ես թեյը նախընտրում եմ խմել մեծ, շատ մեծ բաժակով, ինձ այդ ժանակներում չէին հանդուրժի, կամ խնդրում եմ ՆՐԱՆ տաք շոկոլադ տալ, մինչև ես մտքերս թղթին տամ, հա թղթին։ Հա, մոռացա ասեմ, ՆԱՆ ճիշտա ասում՝ ավելի լավ էր մահացած աղջիկներին թաղել կիսանստած, քան նրանց ստիպել ամբողջ կյանքում կիսանստած քնել, որովհետև լրիվ պառկած դիրքը մահվան նշան է։ Այս հարցում նրանք խիստ են՝ նույնիսկ անկողնու երկարությունն է սովորականի կեսի չափ։ Մեզ թվում էր կապույտ սենյակից (Իշխանուհու ցանկությամբ կահավորված սենյակ, որտեղ ամեն ինչ, նույնիսկ ամենափոքր աղամանը կապույտ է) ավելի գեղեցիկ ու հաճելի բան չենք տեսնի ու զգանք, մինչև չգնացինք պիվավարնյա (գարեջրի գործարան/տուն), չէ սիրուն չէր, ոչ էլ միջնադարյան սարքեր կային։ Էստեղ հետաքրքիրը մեզ դիմաորող կինն էր, գարեջրատան իսկական լաչառ կին, բայց մի կողմից էլ տաք ու բարի։ Երբ առաջին 5 րոպեն ծիծաղդ զսպել չես կարողանում քեզ նոր տեսած մարդու մուննաթի, անմիջականության,սրտին ու մտքին եկածը դեմքիդ շրփացնելու պատճառով, հասկանում ես՝ չափից շատ կոկետությունը հասարակությունում լուրջ վտանգ ունի կոմպլեքսների կծիկ առաջացնելու։ էս թողենք։ Էստեղ իմացած ամենակարևոր ինֆոն՝ գինուց ու գարեջրից հարբածները ճոճվում են տարբեր ձևով, գինուց՝ շրջանաձև, գարեջրից՝ մեկ աջ, մեկ ձախ, ու էս խմիչքի բաղադրատոմսը թաքցնելու համար նույնիսկ պատրաստողի լեզուն են կտրել։ Դուրս ենք գալիս, քայլում ենք, ցուրտ է, ճարտարապետությունը գեղեցիկ է, բայց սառը։ Անցնում ենք մի պատուհանի մոտով, ներսում տղամարդիկ թղթախաղով են զբաղված, ականջիս է ընկնում penize բառը, էլի փողի կռիվ է։ Քաղաքում լուռ է, ողջ աղմուկը տեղափոխվել է գարեջրատներ, փաբեր, կալյաններ։ Էնտեղ ծուխը շատ է, ծուխը չեմ սիրում, էդպիսի տեղեր հազվադեպ եմ գնում, մի ձեռքի մատերի վրա կարելի է հաշվել։ Էլի ցուրտ է, ինձ համար էստեղ անվերջանալի ցուրտ է, ու էս աշուն-ձմեռ դեպրեսիայի մեջ տաք են իմ նարնջագույն բլուզը, հելոինից մնացած նարնջագույն դդումները, ՆԱ․․․․ Հ․գ ընդմիջումս վերջացավ, իսկ տաք շոկոլադն արդեն սառել է, գնացի։

Զրույցի մասին։ Ես այն մարդկանցից եմ, որ հոգնած ժամանակ, սպառված ու դատարկված պահերին, լցվում, բուժվում ինքս ինչ օգնում եմ զրույցով։ Դե լավագույն զրույցները տեղի են ունենում հարազատ մարդկանց հետ, մի բաժակ թեյի շուրջ, գիշերվա հազարին։ Երբ այդ մարդիկ ինչ-ինչ պատճառներով չկան, ես ուղղակի կարդում եմ բլոգներ։ Դրանք էլ են զրույց, որովհետև ես ուղղակի չեմ կարդում, այլ համաձայնում, քննարկում, հակադարձում եմ այն բոլոր մտքերի հետ, որ արտահայտվում են դրանցում։ Հիմա այնպիսի երկրում եմ, որտեղ լեզուն չեմ հասկանում, իրենք էլ հետաքրքիր ձևով հրաժարվում են խոսել ցանկացած այլ լեզվովչնայած հասկանալուն (մի օր սրա մասին առանձին կպատմեմ), իհարկե սա իր հետաքրքրություններն ունի, արկածային ու ծիծաղելի դրվագները, բայց խոստովանենք մարդ էակի համար խոսելը կենսական նշանակություն ունի։ Ու այն տականք պահերին, երբ երկար ժամանակ մեխանիկական աշխատանք եմ կատարում, ուղեղիս բջիջները մահից փրկելու ու տրամադրության անտանելի անկումները հաղթահարելու համար, ուղղակի միացնում եմ հարցազրույցներ, պոդկաստներ ու վայելում ուրիշի զրույցները։ Ներսում սկսվում է խաղաղվելու գործընթացը, հանգստանում եմ ու սկսում ամենակարևոր մտքերը գողանալ, գրել ներսում մի տեղ, մինչև ձեռքերս մի քանի րոպեով կազատվեն, ու կհասցնեմ դրանք զետեղել հեռախոսի կամ բլոկնոտի մեջ։ Ինձ համար կյանքը սովորելու լավագույն մեթոդներից մեկը զրուցելն ու լսելն է, եթե հաշվի չառնենք այդ կյանքի յուրաքանչյուր վայրկյանը զգալն ու ներկա լինելը։

Հ.գ. Անունիս հետ կապված. ես քամու ժամանակ ներկա չլինել չեմ կարողանում, ինքը թույլ չի տալիս, որ մտքերի մեջ ընկնեմ ու վերանամ տվյալ պահից։

Բարև... իմ մոտ գիշերն արդեն վերջանում է, քնել չի ստացվում, ես մտքով նորից հետ եմ գնում ներքին ակտիվության մի շրջան, հիշում ձեզ, կարոտում իմ կյանքի մի կարճ ընթացք, երբ ձեզնից շատերը ինձ չեն ճանաչում, բայց իմ գիշերները անցնում էին ձեր մասին պատմություններով ու ձեր հետ զրույցներով, որ կառուցվում էին ձեր էստեղ թողած մտքերի շնորհիվ։ Շնորհակալություն բոլոր զրույցների համար, որ կան էստեղ։ Վաղը թարմ ուղեղով զրույց ասվածի իմ պատկերացման մասին կասեմ, սպասեք։